ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի ամենազարգացող ու հեռանկարային հատվածներից մեկում՝ Արաբկիր համայնքի Վերին Անտառային փողոցի և Սարալանջ պողոտայի հարևանությամբ վեր կխոյանա ևս մեկ ժամանակակից նորակառույց շենք: Աղբյուր Սերոբի 50 հասցեում տեղակայված ճարտարապետական և տեխնիկական ժամանակակից լուծումներով հագեցած այս բնակելի շենքը ստացել է Տեխնոդոմ սիմվոլիկ անվանումը։ Այստեղ ոչինչ պատահական չէ, քանի որ համանուն կառուցապատող ընկերությունը՝ «Տեխնոտուն» ՍՊԸ-ն այս մոդեռն լուծումներով սլացիկ շենքում առաջարկում է ոչ թե պարզապես բնակարաններ Երևանում, մակերեսներ, տարածքներ, այլ քաղաքում բնակվելու նոր ապրելակերպ, նոր մշակույթ:

Բնակելի շենքի մասին

Նորակառույց բնակելի շենքն ունի 2 մուտք, որոնք նախագծված են ժամանակակից անվտանգության նորմերի համաձայն` հագեցած անհրաժեշտ տեխնիկական լուծումներով: Շինությունը նախատեսվում է լինել ամբողջությամբ ջերմամեկուսացված ՝ բարձրորակ հանքային բամբակով։ Միջհարկային ծածկերը պարունակելու են ձայնամեկուսիչ շերտ։

Նախատեսված են 1000 կգ տարողությամբ EDUNBURGH ֆիրմայի վերելակներ:

Շենքի բնակելի հատվածը բաղկացած է 7 բնակելի հարկերից.

  • 1-ին հարկում նախատեսված են կոմպակտ` 1 և 2 ննջարաններով բնակարաններ:
  • 2-6-րդ հարկերում նախատեսված են 1-3 ննջարաններով կոմպակտ և ավելի ընդարձակ բնակարաններ` ճկուն հատակագծային լուծումներով և ընդարձակ պատշգամբներով:
  • 7-րդ հարկում նախատեսված են 4 շքեղ բնակարաններ` ընդարձակ տեռասաներով:
  • Տանիքում նախատեսված է կանաչապատ նորաձև զբոսայգի, որտեղ շենքի բնակիչները կարող են զբոսնել, նստել հանգստանալ և զմայլվել գեղեցիկ տեսարաններով, այդ թվում` գիշերային Երևանի տեսարաններով: Զբոսայգին  նախատեսված է միայն շենքի բնակիչների համար:

Բնակարանները կարելի է գնել պատերը կտրած, գաջած վիճակում։ Վաճառքը հնարավոր է իրականացնել երկու տարբերակով՝ փուլային վճարման և հիփոթեքով՝ նորակառույցների համար գործող եկամտահարկի վերադարձման օրենքով նախատեսված բոլոր առավելություններով հանդերձ։

Շենքում նախատեսված են նաև ավտոկանգառներ։

Բնակելի հարկի և ավտոկանգառների միջև նախատեսված է միջանկյալ հարկ հասարակական սպասարկման օբյեկտների համար:

Նորակառույցի հեղինակները

Շենքի նախագծային աշխատանքներն իրականացվել են առաջատար մասնագետների կողմից:

  • Երկրաբանական հետազոտությունը իրականացրել է «Գեոլիթ» ՍՊԸ-ն,
    Ինժեներ-երկրաբան` Արմեն Թորոյան
  • Երկրաֆիզիկական հետազոտությունները կատարել է «Գեոտեստ» ՍՊԸ-ն,
    Ինժեներ երկրաբան, երկրաֆիզիկոս` Սամվել Մուրադյան
    Ինժեներ երկրաբան, երկրաֆիզիկոս` Գևորգ Մուրադյան
  • Շինարարական աշխատանքները իրականացնում է ԲԻՊԼԱՆ ընկերությունը։
  • Նախագծային աշխատանքները իրականացրել է «Հարությունյան պրոյեկտ» ընկերությունը,
    Գլխավոր ճարտարապետ` Հարություն Հարությունյան
    Կոնստրուկտոր` Տիգրան Խաչյան
  • Ինժեներական մասերի նախագծերը մշակել է «Մալոնա» ՍՊԸ ընկերությունը․

- Ջրամատակարարում-ջրահեռացում`
գլխավոր ճարտարագետ՝ Գուրգեն Փոստոյան
- Էլեկտրոտեխնիկական մաս`
ճարտարագետ` Ս. Մեժլումյան
- Օդափոխություն`
ճարտարագետ` Ս. Մակարյան։

  • +374 99 401 093
  • +374 93 401 122