Շենքի դիրքի նկարագրությունը 

Տեխնոդոմ բնակելի շենքը գտնվում է Արաբկիր համայնքում՝ Վերին Անտառային փողոցի և Սարալանջ պողոտայի հարևանությամբ, պաշտոնական հասցեն Աղբյուր Սերոբի 50 է: Այստեղ կարելի է հասնել` քայլելով 10 րոպե Կասկադից և «Ռիո մոլ» առևտրի կենտրոնից: Այս նորակառույցի շնորհիվ Երևանի Արաբկիր համայնքի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող ամայի 955 քմ. մետր տարածքը բոլորովին նոր նշանակություն կստանա․ հողատարածքում մաքրման և հողային աշխատանքների արդյունքում կստեղծվի քաղաքաշինական նոր միջավայր՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ։ 

Շենքը տեղադրված է բարդ ռելիեֆի վրա, երկու զուգահեռ` համայնքային նշանակությամբ փողոցներով պարփակված տարածքում:

  • Հարավային ճակատը բացվում  է բնական, գոյություն ունեցող ձորակի վրա, որն էլ նայում է հանդիպակաց ժայռազանգվածին:
  • Հյուսիսային ճակատը բացվում է դեպի նոր ձևավորվող փոքրիկ համայնքային ճանապարհը:
  • Արևելյան ճակատը մասամբ նայում է Սարալանջի պողոտային, մասամբ` գոյություն ունեցող հարևան շենքի գրեթե խուլ պատին:
  • Արևմտյան ճակատը  բացվում է  դեպի հարևան այգիները:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • +374 99 401 093
  • +374 93 401 122